Լրահոս

11.04.2017 12:30


Դիլիջանի թունելի մոտ խոշոր վթարի հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 13-ի (լուսանկարներ)

Դիլիջանի թունելի մոտ խոշոր վթարի հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 13-ի (լուսանկարներ)

Դիլիջանի թունելի հարևանությամբ նախօրեին՝ ապրիլի 10-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորվածների թիվը հասել է 13-ի:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 8.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» եւ «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղեւորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Daweoo Corando» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղեւորներ, Ալավերդի քաղաքի բնակիչ, 25-ամյա Շաքե Տ.-ն, Երեւան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Հայկ Կ.-ն, 27-ամյա Արգիշտի Թ.-ն, 25-ամյա Վազգեն Պ.-ն, 31-ամյա Տաթեւիկ Հ.-ն, 24-ամյա Արմինե Յ.-ն, 26-ամյա Գոհար Ք.-ն, 56-ամյա Գայանե Բ.-ն, 63-ամյա Արեւիկ Գ.-ն։

Նշվում է, որ «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը