Լրահոս

11.04.2017 11:00


Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար

Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 60 բեռնատար ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը