Լրահոս

11.04.2017 08:31


Ազատան գյուղի գերեզմանատան մոտ ական է հայտնաբերվել

Ազատան գյուղի գերեզմանատան մոտ ական է հայտնաբերվել

Ապրիլի 10-ին, ժամը 18:27-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի հարավ-արևմուտքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 100 մմ արկանման առարկա, ինչը տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ օպերատիվ հերթապահերին, Մարզային ոստիկանության օպերատիվ հերթապահի օգնականին, ՊՆ Շիրակի մարզի կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ հերթապահին և ՀՀ ՊՆ թիվ № զորամասի հրամանատարին:

Այս խորագրի վերջին նյութերը