Լրահոս

10.04.2017 21:59


Վահագնաձոր գյուղում տուն է այրվել

Վահագնաձոր գյուղում տուն է այրվել

Ապրիլի 10-ին, ժամը 14:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնաձոր գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող երկհարկանի փայտաշեն տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:36-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (120 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը