Լրահոս

10.04.2017 21:52


Գնդեվազի ոսկու հանքում պայթեցման աշխատանքների պատճառով փլուզվել է հացատան պատը

Գնդեվազի ոսկու հանքում պայթեցման աշխատանքների պատճառով փլուզվել է հացատան պատը

Ապրիլի 10-ին, ժամը 19:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոսկու հանքում պարբերաբար պայթեցման աշխատանքներ իրականացնելու պատճառով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկում գտնվող հացատան պատը (2 քմ):

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության պատը՝ 7 քմ:

Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և Գնդեվազ գյուղի վարչական ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը