Լրահոս

11.12.2010 13:13


Վարդան Բոստանջյան. «Գնաճը պայմանավորված է ազատ տնտեսական մրցակցության բացակայությամբ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն անդրադարձել է ՀՀ-ում արձանագրվող գնաճին։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական Բանկը ամեն կերպ աշխատում են, որպեսզի հնարավոր սահմաններում զսպեն գնաճը։

«Գնաճը շատ խոցելի կատեգորիա է ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար։ Քանի որ մեր երկիրը չունի ռազմավարական բնույթի ռեսուրսներ, կախված միջազգային շուկաների գների տատանումներից, դրանք ուղղակիորեն ազդում են մեր շուկայի գների վրա»,-ասել է Բոստանջյանը։

Հայաստանում գնաճն, ըստ բանախոսի, պայմանավորված է նաև մենաշնորհային շուկայի առկայությամբ, ազատ տնտեսական մրցակցության բացակայությամբ կամ ոչ ցանկալի դաշտով։ Պատգամավորն ընդգծել է, որ մենք այժմ գտնվում ենք 9.1% գնաճային շրջանակներում, որը վատ թիվ է, բայց ոչ մահացու։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը