Լրահոս

10.04.2017 16:10


Քամին ջերմոցային տնտեսություններ է վնասել

Քամին ջերմոցային տնտեսություններ է վնասել

Ապրիլի 10-ին, ժամը 12:27-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղում քամու հետևանքով ջերմոցային տնտեսություններ են վնասվել:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. ապրիլի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում քամուց մասամբ վնասվել են ջերմոցային տնտեսություններ (մոտ 300 քմ):

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Մրգանուշի գյուղապետին, ով տեղեկացրեց, որ կստեղծվի հանձնաժողով վնասների չափը գնահատելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը