Լրահոս

10.04.2017 22:23


Մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 33-ը

Մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 33-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 33-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական դեպք:
Բացահայտվել է գողության 30, խարդախության 11, յուրացման 2, կողոպուտի, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը