Լրահոս

10.04.2017 13:20


Մոնղոլիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Նալբանդյանին

Մոնղոլիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Նալբանդյանին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Բանզրագչ Դելգերմաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով Մոնղոլիայի առաջին դեսպանի հավատարմագրումը Երեւանում՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Բանզրագչ Դելգերմաային նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան՝ իր կարեւոր առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ շնորհավորանքների համար՝ Բանզրագչ Դելգերմաան վստահեցրեց, որ Մոնղոլիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, եւ ինքը բոլոր հնարավոր ջանքերը կուղղի փոխգործակցության ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհդատվությունների անցկացմանը, առեւտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների, գիտակրթական ոլորտում փոխգործակցության խթանմանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարեւորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Դելգերմաան մտքեր փոխանակեցին ԵՏՄ-ի եւ Մոնղոլիայի միջեւ փոխգործակցության զարգացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը