Լրահոս

11.12.2010 13:02


Քրիտափոր Կոլումբոսը ծագումով սլավոն է եղել

Քրիտափոր Կոլումբոսը ծագումով սլավոն է եղել

Ծովագնաց Քրիտափոր Կոլումբոսը սլավոնական արմատներ է ունեցել։ Այսպիսի եզրահանգման է եկել պատմաբան և ամերիկյան համալսարանի դասախոս Դյուկ Մանուել Ռոսը։

Վերջին 500 տարում Կոլումբոսի ծագումը շարունակում էր մնալ հանելուկ, որը լուծել փորձում են բազմաթիվ մասնագետներ։ Առավել տարածված վարկածն այն էր, որ ճանապարհորդը 1451թ. ծնվել է Իտալիայի Ճենովա քաղաքում, պանրի առքուվաճառքի տաղավարի սեփականատեր ջուլհակ Դոմենիկ Կոլումբոսի ընտանիքում։

Վերջին 2 տասնամյակում Մանուել Ռոսի անցկացրած հետազոտությունների համաձայն՝ իրականում Կոլումբոսը լեհ-հունգարական թագավոր Վլադիսլավ 3-րդի որդին էր։ 1434-1440թթ. Վլադիսլավ 3-րդը եղել է Լեհաստանի, իսկ 1440-1444թթ.՝ Հունգարիայի թագավորը։

Ավանդաբար ընդունված է կարծել, թե այս միապետը զոհվել է 1444թ. նոյեմբերին՝ Վառնայի մոտ թրքական զորքերի դեմ տեղի ունեցած ճակատամարտում։ Բայց քանի որ թագավորի դին չի գտնվել, արդեն միջին դարերում լուրեր են տարածվել, թե Վլադիսլավը կենդանի է մնացել։

Այս խորագրի վերջին նյութերը