ՖԻՖԱ-ն Մոուրինյոին 2010թ լավագույն մարզչի կոչումը շնորհեց
Երեկ երեկոյան ՖԻՖԱ-ն հրապարակեց 2010 թվականի լավագույնների անունները: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավորող Ժոզե Մոուրինյոն ճանաչվեց լավագույն մարզիչ, իսկ կանանց լավագույն մարզիչ ճանաչվեց Գերմանիայի հավաքականը գլխավորող Սիլվիա Նայդը:
Ամենագեղեցիկ գոլի համար տրվող Պուշկաշի մրցանակը ստացավ «Բավարիայի» և Թուրքիայի ընտրանու կիսապաշտպան Համիթ Ալթընթոփին' Եվրո-2012-ի խմբային փուլի արտագնա խաղում Ղազախստանի (3:0) դարպասը խփած գոլի համար:
2010 թ.-ի լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց բրազիլացի Մարտան:
Իսկ ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2010 թ.-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակին տիրեց Ագրետնինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Ընդգծենք, որ Մեսսիի հետ այդ կոչման համար պայքարում էին նրա ակումբակիցներ և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպաններ Չավին ու Ինիեստան:

7or.am