Լրահոս

10.04.2017 11:41


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Ապրիլի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 56-րդ կմ-ի մոտակայքում` չգործող ջրատարում՝ մոտ 600 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում՝ մոտ 400 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը