Լրահոս

10.04.2017 09:35


Մյասնիկյան պողոտայում «Nissan March»-ը բախվել է սյանը․ 24-ամյա երիտասարդը մահացել է

Մյասնիկյան պողոտայում «Nissan March»-ը բախվել է սյանը․ 24-ամյա երիտասարդը մահացել է

Ապրիլի 10-ին, ժամը 08:04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի 35 FR 708 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Փրկարարները 1993 թ. ծնված Հ. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Այս խորագրի վերջին նյութերը