Լրահոս

10.04.2017 07:28


Աշտարակի ատամնաբուժարանի մոտ «Mercedes» է այրվել

Աշտարակի ատամնաբուժարանի մոտ «Mercedes» է այրվել

Ապրիլի 9-ին, ժամը 22:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում՝ ատամնաբուժարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2102» մակնիշի 34 OP 874 (վարորդ՝ 1981 թ. ծնված Ս. Խ.) և «Mercedes E 320» մակնիշի 66 MM 669 (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 22:43-ին:

Այրվել է «Mercedes E 320» ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասնակի։

Այս խորագրի վերջին նյութերը