Լրահոս

10.04.2017 07:10


Լոռու մարզում, Դիլիջանում, Հրազդանում ձյուն է տեղում

Լոռու մարզում, Դիլիջանում, Հրազդանում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի՝ ժամը 07:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Լոռու մարզի ավտոճանապարհները:

Լոռու մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար (բացի բեռնատարներից):

Այս խորագրի վերջին նյութերը