Լրահոս

09.04.2017 21:22


Հրդեհ է բռնկվել Ֆուչիկի և Վարդաշենի փողոցներում

Հրդեհ է բռնկվել Ֆուչիկի և Վարդաշենի փողոցներում

Ապրիլի 9-ին, ժամը 15:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 15:53-ին:

Այրվել են կենցաղային իրեր (20 քմ տարածքում) և 3 անվադող:

***

Ապրիլի 9-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 9-րդ փողոցում՝ ուսումնարանի մոտակայքում գտնվող տան բակում այրվում են փայտեր և ծառեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Մ.-ին պատկանող Վարդաշենի 9-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 18:44-ին:

Ամբողջությամբ այրվել է խորդանոցը՝ մոտ 15 քմ և փայտ՝ մոտ 1 խմ:

Այս խորագրի վերջին նյութերը