Լրահոս

11.12.2010 12:39


Ուզբեկստանի նախագահը հայտարարել է ՀԱՊԿ–ի անընդունելի գործողությունների մասին

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ հայտարարել է, թե միջազգային այդ կազմակերպության ամենագլխավոր առաքելությունն առաջին հերթին ՀԱՊԿ անդամ պետությունները ներքին սպառնալիքներից պաշտպանելն է։

«Անընդունելի է որևէ մասնակցություն երկրի ներսում տեղի ունեցող այսպես ասած բռնարարքներին։ Սրանում է մեր սկզբունքային դիրքորոշումը»,-ընդգծել է Իսլամ Քարիմովը։

Նրա խոսքերով՝ երկրների ներսում բռնարարքները զարգանում են տարբեր սցենարներով և կարող են առաջանալ արտաքին ուժերի ուղղակի մասնակցությամբ ու ֆինանսավորմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը