Լրահոս

09.04.2017 13:19


Դավթաշենի կամրջի տակ «Suzuki»-ն շրջվել է․ կա 1 զոհ (ֆոտոշարք)

Դավթաշենի կամրջի տակ «Suzuki»-ն շրջվել է․ կա 1 զոհ (ֆոտոշարք)

Ապրիլի 9-ին, ժամը 08:42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Suzuki Grand Vitara» մակնիշի 11 SL 710 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Ց.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 12 մ:

Ավտոմեքենայի մոտ ընկած հայտնաբերվել է Ա. Ց.-ի դին, ում փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:

Այս խորագրի վերջին նյութերը