Լրահոս

09.04.2017 12:58


Երևանում բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բախվել է գազատար խողովակին

Երևանում բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 8-ին, ժամը 23:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բախվել է գազատար խողովակին, խողովակից առկա է արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը (տուժածներ չկան)։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 35 CU 208 (վարորդ՝ Ա. Չ.) և «BMW 318» մակնիշի 35 FM 518 պետհամարանիշներով (վարորդ՝ 1992 թ. ծնված Գ. Պ.) ավտոմեքենաները, այնուհետև «BMW 318» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Գազատար խողովակից առկա է արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը