Լրահոս

09.04.2017 12:45


«Մաշտոցներ» կոչվող հանդամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել է ձյան մեջ

«Մաշտոցներ» կոչվող հանդամիջյան ավտոճանապարհին  ավտոմեքենաներն արգելափակվել է ձյան մեջ

Ապրիլի 8-ին, ժամը 23։11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող հանդամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները արգելափակումից դուրս բերել «ВАЗ 2121» մակնիշի 60 AM 088 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Ապրիլի 8-ին, ժամը 19։28-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող հանդամիջյան ավտոճանապարհին «Ford explorer» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Explore» մակնիշի 35 DG 875 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը