Նախաձեռնող խումբ. «Մասնակցե՛ք օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ ցույցին»
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին կսկսվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է «Լեզվի և Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխությունների օրինագիծը: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ կարևոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբ