Լրահոս

09.04.2017 12:36


Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում «Toyota Land Cruiser»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում «Toyota Land Cruiser»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Ապրիլի 8-ին, ժամը 21:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1953 թ. ծնված Ա. Ղ.-ը իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի 777 OP 07 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ա. Բ.-ին, ում, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխել են երթևեկելի հատվածից և ցուցաբերել առաջին օգնություն:

Փրկարարները Ա. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը