Լրահոս

08.04.2017 15:31


Ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի

Ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի

Ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը