Գողացել են Տորք Անգեղի արձանի ազդրի պնղձյա ծածկաշերտը
Գողացել են Նոր Նորքի 2-րդ և 4-րդ զանգվածների միջնամասում տեղադրված Տորք Անգեղի արձանի ազդրի պնղձյա ծածկաշերտը: Լուսանկարում պատկերված է արձանի այժմյան տեսքը։
Նշենք, որ 2010թ. հունիսի 2-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սանդրո անունով 20-ամյա մի երիտասարդ ապականել էր Գայի պողոտայի և Մոլդովական փողոցների խաչմերուկում տեղադրված Հայկ Նահապետի և Տորք Անգեղի արձանները՝ փորձելով պղինձ գողանալ: Պատճառված նյութական վնասը կազմել էր շուրջ 2 մլն 800 հազ. դրամ:
Հայտնի չէ՝ Տորք Անգեղի արձանից նորի՞ց են գողություն կատարել, թե նախորդ գողության հետևանքները դեռևս չեն վերականգնվել։
Հիշեցնենք նաև, որ ս/թ ապրիլից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում «Կենտրոնական գերեզմանատան» քաղաքային պանթեոնից գողացել էին Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարին տեղադրված կիսանդրին:
Իսկ 2010թ. նոյեմբերին Գյումրիում որպես մետաղի ջարդոն գողացել էին Զորավար Անդրանիկի արձանի թրի պատյանը։

7or.am