Լրահոս

08.04.2017 18:15


Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու հետևանքները

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու հետևանքները

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին՝ ժամը 18.15-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Մաթևոս Մ.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 216 հոդվածի (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Մաթևոս Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:


Այս խորագրի վերջին նյութերը