Լրահոս

08.04.2017 11:48


Գորիսում «Honda CR-V»–ն բախվել է խանութի պատին և կողաշրջվել

Գորիսում «Honda CR-V»–ն բախվել է խանութի պատին և կողաշրջվել

Ապրիլի 7-ին, ժամը 23:46-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թատրոնի շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է` Կոմիտասի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում «Honda CR-V» մակնիշի 77 NN 077 պետհամարանիշի ավտոմեքենան (վարարդ՝ Վ. Հ., 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի պատին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Հ.-ը, և ուղևոր՝ Դ. Խ.-ը (1994 թ.) տեղի ուժերով հասպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը