Լրահոս

08.04.2017 11:39


Երևանում «Subaru Forester»–ը բախվել է «Opel»–ին, այնուհետև՝ սյանը. կան տուժածներ

Երևանում «Subaru Forester»–ը բախվել է «Opel»–ին, այնուհետև՝ սյանը. կան տուժածներ

Ապրիլի 8-ին` ժամը 00:20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ժամը 00:05-ի սահմաններում ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով սյնունը շրջվել է, առկա են վտանգ ներկայացնող բաց մալուխներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մանանդյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում «Subaru Forester» մակնիշի 33 ST 365 պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանում է Հ. Հ.-ին) բախվել է կայանված «Opel» մակնիշի 35 TQ 986 պետհամարանիշի ավտոմեքենային (պատկանում է Լ. Մ.-ին), այնուհետև՝ արտաքին լուսավորության չշահագործվող սյանը և շրջել այն: «Opel» մակնիշի ավտոմեքենան իր հերթին բախվել է կայանված «Hyundai» մակնիշի 34 QN 050 պետհամարանիշի ավտոմեքենային (պատկանում է Է. Ս.-ին):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Subaru Forester» մակնիշի ավտոմեքենայից Կ. Հ.-ը և Ն. Մ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ն. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Subaru Forester» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը