Լրահոս

08.04.2017 11:45


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի սկզբնամասում՝ 1500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «ՍԻՍ» ՓԲ-ի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի Երևանյան խճուղու թիվ 9 հասցեի մոտակայքում՝ 300 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղքի Սանահին Սարահարթ թաղամասի «Քարափի տակ» կոչվող տարածքում՝ 1500 քմ, Դարպաս գյուղի սկզբնամասում՝ մոտ 3000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 24 շենքին հարակից այգում՝ 400 քմ, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ մոտ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 40 տան բակում՝ 100 քմ, Սևան- Դիլիջան ավտոճանապարի 2-րդ կմ-ին հարակից դաշտային հատվածում՝ մոտ 1 հեկտար խոտածածկույթ։

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը