Լրահոս

14.01.2010 14:59


ՆԺԿ նախագահ. «ՍԴ–ն փորձել է սրբագրել, ուղղել պարոն Նալբանդյանի կատարած այդ սխալը»

ՆԺԿ նախագահ. «ՍԴ–ն փորձել է սրբագրել, ուղղել պարոն Նալբանդյանի կատարած այդ սխալը»

-Եթե իրավական դաշտից տեղափոխվենք քաղաքական, ապա Սահմանադրական դատարանը հստակ ներկայացրեց, որ նախապայմաններ կան,- գնահատական տալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշմանը՝ «Ուրբաթ» ակումբում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Այլապես, ըստ նրա, ՍԴ որոշումը կլիներ ոչ թե 7 էջ, այլ ընդամենը 2 տող։

-Մտահոգությունները քաղաքական տեսակետից ՍԴ-ի դատավորները նույնպես նկատել են և համապատասխան այս որոշման կետերի՝ փորձել են այդ մտահոգություններին  իրավական պատասխան տալ, որն իմ կարծիքով իրենց մոտ շատ լավ ստացվել է։ Ինձ համար մի քիչ անսպասելի էր այս որոշման այսքան ռադիկալ լիենլը,- ասել է Ա. Կարապետյանը։

Նա նաև կարծում է, որ ՍԴ-ն իր այդ որոշմամբ փաստեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերի ճշմարտացիությունը, որ Հայաստան-Թուրքիա զույգ արձանագրությունների պես փնթի փաստաթուղթ երբեք չի կազմվել.

-Ինչ տվել են, պարոն Նալբանդյանը ստորագրել է գիշերը ու հետ է եկել։ ՍԴ-ն փաստել է արդեն, և ոչ ոք չի կարող ասել, որ այդ փաստաթղթերը վատ չեն կազմված։ Միանշանակ է, որ դրանք վատթարագույն փաստաթղթերն են մինչև այսօր եղած միջազգային պայմանագրերի մեջ, և դրա համար ՍԴ-ն փորձել է սրբագրել, ուղղել պարոն Նալբանդյանի կատարած այդ սխալը։

ՆԺԿ նախագահը նաև ասել է, որ այսպիսով Սահմանադրական դատարանը ապագայում իրավական տեսակետից իմպիչմենտի հարց բարձրացնելու հնարավորություն է ընձեռել Սահմանադարական կարգի հիմնարար սկզբունքներին դեմ գործողությունների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը