Լրահոս

07.04.2017 16:35


Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի

Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի

Ապրիլի 7-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:

Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը