Լրահոս

11.12.2010 11:26


Առևանգողները հայտնաբերվել են

Դեկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, 1963 թ. ծնված Սարո Ա.-ն ահազանգել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որ ոմն Պավել իրենց շենքի բակից առևանգել է որդուն' 1993 թ. ծնված Ռաֆիկ Թ.-ին և ծեծի ենթարկել նրան: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 1985 թ. ծնված Պավել  Բ.-ն դեկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ընկերոջ' 1985 թ. ծնված Դավիթ Ս.-ի հետ, վերջինիս «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի թիվ 20 շենքի բակից առևանգել են Ռաֆիկ Թ.-ին, տեղափոխել Առինջ գյուղի հարակից տարածք և ծեծի ենթարկել: Պավել Բ.-ն և Դավիթ Ս.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ռաֆիկ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը