Լրահոս

07.04.2017 15:20


ՃՏՊ Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկի մոտակայքում

ՃՏՊ Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկի մոտակայքում

Ապրիլի 7-ին՝ ժամ 13:14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վ. Ղ.-ը իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի 35 GM 045 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Գ. Ա.-ին, այնուհետև բախվել Պուշկին փողոցի թիվ 40 շենքի պատին: Ավտոմեքենայի վարորդ 1987 թ. ծնված Վ. Ղ.-ը և տուժած Գ. Ա.-ը հոսպիտալացվել են «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը:

Այս խորագրի վերջին նյութերը