Լրահոս

07.04.2017 14:45


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 6-ին՝ ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի և Տոլստոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին՝ ժամը 17.10-ին, Դավիթաշենի 16-րդ և Աղաբաբյան փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին՝ ժամը 10.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 10/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Ապրիլի 6-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին՝ ժամը 8.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21074»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը