Լրահոս

11.12.2010 10:57


Այս Ամանորին խորհրդարանը որոշ ծախսերից զերծ կմնա

Այս Ամանորին խորհրդարանը որոշ ծախսերից զերծ կմնա

ՀՀ Ազգային ժողովն արդեն պատրաստվում է ամանորյա տոներին։ Խորհրդարանի շենքի մուտքի մոտ գտնվող բնական եղևնիները զարդարվում են լույսերով և մեծ, ալ կարմիր բանտերով։

-Ավանդական մեր բոլոր ձեռնարկներն իրականացնելու ենք, այդ թվում' երկու հանդիպում կլինի լրագրողների և ԱԺ աշխատակազմի հետ, տարվա ամփոփում, և ինչպես միշտ՝ կփորձենք, որպեսզի մեր այգին ամենագեղեցիկը ձևավորված լինի։ Հավանաբար, նաև փոքրիկների համար բաց դռների շրջանակներում արարողություն կլինի ԱԺ բակում, և կփորձենք, որ փոքրիկների դեմքին ժպիտ լինի,-ամանորյա իրենց ծրագրերի մասին «7օր»-ին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը։

Թեև ԱԺ բակում եղևնիները շատ են, սակայն հենց դարպասների մուտքի մոտ կենդանի տոնածառ տեղադրելու և երեխաներին ուրախացնելու համար շուտով այն ևս կբերվի։

-Մենք ունենք ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանի հանձնարարությունը, որպեսզի մեր ուշադրությունը չնվազի փոքրիկների նկատմամբ։ Իհարկե, որոշակի ծախսեր կլինեն, բայց նաև այս տարի որոշակի ծախսերից զերծ կմնանք, որովհետև անցյալ տարի բոլոր լույսերը մենք ձեռք էինք բերել, այսինքն ձևավորման առումով նաև խաղալիքներ, ամեն ինչ ունենք։ Ծախսերը զուտ կլինեն մանուկների համար Ձմեռ պապիկի նվերների հետ կապված,-ասել է Գ. Ղարիբջանյանը։

Ինչպես նախորդ տարի, այս Ամանորին ևս ԱԺ շենքում՝ կենտրոնական մուտքի մոտ, կտեղադրվի նաև արհեստական տոնածառ։

-Տոնական մթնոլորտը կփորձենք պահպանել, և 2011թ. բոլորս առողջ դիմավորենք,-մաղթել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը