Լրահոս

07.04.2017 11:49


4 երիտասարդների ծեծկռտուքը, որոնց մեջ են Վայքի քաղաքապետի, Զառիթափի նախկին գյուղապետի և Վայքի ճանշինի պետի որդիները, ավարտվել է դանակահարությամբ

4 երիտասարդների ծեծկռտուքը, որոնց մեջ են Վայքի քաղաքապետի, Զառիթափի նախկին գյուղապետի և Վայքի ճանշինի պետի որդիները, ավարտվել է դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Վայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 5-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ գազալցակայանին հարակից տարածքում իրար հետ վիճաբանել, այնուհետև միմյանց հարվածներ են հասցրել Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի 18-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սասուն Ստեփանյանը, նույն գյուղի 20-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Դավիթ Դավթյանը, Վայք քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 26-ամյա Տիգրան Գևորգյանը, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի բնակիչ, 26-ամյա Սիմոն Ավետյանը։

Վիճաբանության արդյունքում Ս. Ստեփանյանը «աջ ազդրի վերին երրորդականի ծակած վերք» վնասվածքով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցած Ս. Ավետյանը Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդին է, Տ. Գևորգյանը Վայքի Ճանշինի պետ Կարո Գևորգյանի որդին է, իսկ Դ. Դավթյանը Զառիթափի նախկին գյուղապետ Խաժակ Դավթյանի որդին է։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը