Լրահոս

07.04.2017 11:45


Խոշոր վթար է տեղի ունեցել Լուսակերտի զորամասի մոտ. դիվիզիոնի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր վթար է տեղի ունեցել Լուսակերտի զորամասի մոտ. դիվիզիոնի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 34 TF 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Մուրադյանը Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի Արգել գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինը օգնության են հասել ժողովրդին հայտնի Լուսակերտի զորամասի ծառայողները, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, զորամասի բուժանձնակազմը առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել վիրավորին։

Վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը