Լրահոս

14.01.2010 14:44


Է. Նալբանդյան. «Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ  չի կարծում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լճացում է նկատվում, ընդհակառակը, նրա խոսքերով՝ գործընթացում դրական դինամիկա կա.

-Երկու նախագահների մակարդակով հանդիպումների քանակն արդեն իսկ խոսում է դրական դինամիկայի մասին, իսկ ԵԱՀԿ-ի շրջանակներում ընդունված որոշումներում նշվում է, որ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, սպառնալիքների չդիմելով և միայն բանակցային ճանապարհով, որը ինքնորոշման և տարածքային ամբողջականության շարքում գլխավոր սկզբունքներից է։ Ի դեպ, այդ հայտարարության տակ կա նաև, եթե ոչ ստորագրությունը, ապա գոնե Ադրբեջան պետության անվանումը, այդ իսկ պատճառով Հայաստանը միշտ կողմնակից է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Նա նշել է նաև, որ հայկական կողմը բազմիցս ասել և ասում է դրա մասին և երբեք հանդես չի գալիս սպառնալիքներով։ Է. Նալբանդյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Ինչ վերաբերում է գործընթացում նկատվող որոշակի դադարին, նա նշել է, որ դա պայմանավորված է տոներով, սակայն մոտ ժամանակում հանդիպումները կշարունակվեն, եթե հաջողվի պահպանել 2009թ. դրական դինամիկան, ինչը կօգնի ավելի մոտենալ հակամարտության կարգավորմանը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս նշել է, որ ղարաբաղյան հարցում լճացում չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը