Լրահոս

06.04.2017 13:47


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 5-ին՝ ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիչինայի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին՝ ժամը 15.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին՝ ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, այնուհետև բախվել նշված վայրում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 6-ին՝ ժամը 3.05-ին, ոստիկանություն է ներկայացել 30-ամյա տղամարդ և հայտարարել, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին՝ ժամը 7.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ժամը 15.50-ին «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին՝ ժամը 17.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին՝ ժամը 11.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 5-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, «Աուդի A 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը