Լրահոս

06.04.2017 12:15


Փակ կլինի Մյասնիկյան պողոտայի` դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը

Փակ կլինի Մյասնիկյան պողոտայի` դեպի Ավան և Նոր Նորք  վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը

Հարգելի՛ համաքաղաքացիներ, ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 7-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածն ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտային երթևեկի համար: Ըստ այդմ առաջարկվում է վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը