Լրահոս

06.04.2017 11:35


Հանդիպել են թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը (լուսանկար)

Հանդիպել են թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը (լուսանկար)

«Հիանալի զգացողություն է կյանքում հասնել ինչ-որ բանի և հպարտանալ դրա համար… Սակայն իսկապես անգին է հպարտության այն զգացումը, որն ունենում ես որևէ մեկի մեծ հաջողության համար, ում դու հարգում ես և ումով հիանում ես:

Հենրիխ Մխիթարյա՛ն ջան, դու իսկապես մեծ մարդ ես: Ոչ միայն որովհետև դու հանճարեղ խաղացող ես, այլ նաև քո մարդկային բոլոր որակների համար՝ բարության, ինտելեկտի և հիասքանչ համեստության: Չեմ կարող հաշվել, թե քանի մարդու եմ համոզել և վիճաբանել նրանց հետ` ցանկանալով ապացուցել, թե որքան կարևոր էր քո տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ոչ միայն անձնապես ինձ համար, ով երկար ժամանակ է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, սակայն նաև քո, մեզ բոլորիս, Հայաստանի ֆուտբոլի և ողջ ազգի համար: Դա մեծ ռիսկ էր, իհարկե, և ես գիտեմ, թե որքան դժվար էր քեզ համար ընդունել այդ որոշումը: Սակայն դու մեզ բոլորիս օրինակ ծառայեցիր` ինչպես երբեք՝ կանգ չառնել ունեցած նվաճումներով, միշտ գնալ ավելի ու ավելի առաջ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում դու կդառնաս ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի» և «Պրեմիեր Լիգայի», այլև ողջ ֆուտբոլային աշխարհի առանցքային խաղացողներից մեկը: Բրա՛վո, իմ ընկեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը