Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում անցկացված բարեգործական համերգի ժամանակ՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը, ռոյալով նվագել է խորհրդային տարիների սիրված երգերից մեկը՝ «Որտեղից է սկսվում հայրենիքը»։ Այնուհետև ջազ բենդի հետ կատարել է անգլերեն մի երգ։
Բարեգործական համերգի ավարտին ՌԴ կառավարության ղեկավարը կրկին բեմ է դուրս եկել և «Земляне» խմբի հետ կատարել է «Трава у дома» հայտնի երգը:
Բարեգործական համերգին մասնակցել են նաև հանրահայտ դերասաններ Ալեն Դելոնը, Շերոն Սթոունը, Մոնիկա Բելուչին, Քևին Քոսթները, Վենսան Կասսելը, Ժերար Դեպարդիեն և այլոք։
«Ես, ինչպես մարդկանց մեծամասնությունը, չգիտեմ ո՛չ նվագել, ո՛չ էլ երգել, սակայն սիրում են անել երկուսն էլ: Դուք ստիպված պետք է դիմանաք»,-հայտարարել է Պուտինը:
Պուտինը երգել և նվագել է