Լրահոս

14.01.2010 14:25

Ա. Սարդարյան. «Թուրքիայի խորհրդարանում ձգձգելու են այնքան, մինչև Ղարաբաղի հարցում բեկման կհասնեն»

Ա. Սարդարյան. «Թուրքիայի խորհրդարանում ձգձգելու են այնքան, մինչև Ղարաբաղի հարցում բեկման կհասնեն»

-Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում ձգձգելու են այնքան, մինչև Ղարաբաղի հարցում բեկման կհասնեն,-ասել է «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնության անդամ Արթուր Սարդարյանն ու նշել' դրանից հետո կվավերացնե՞ն արձանագրությունները, թե՞ ոչ, դա էլ է հարցական։

-Ապրիլի 24-ը որպես վերջնաժամկետ դիտարկելն էլ այդքան ճիշտ չէ։ Այն պատրանքը, որ կա հայ հանրության մեջ, թե ի վերջո ապրիլի 24-ին Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, կարծում եմ, այդքան էլ այպես չէ։

Ա. Սարդարյանի կարծիքով՝ չի բացառվում նաև գերտերությունների ճնշման հանգամանքը, ինչպես եղավ արձանագրությունների ստորագրումից առաջ, սակայն, այդուամենայնիվ, ըստ նրա, ապրիլի 24-ն էլ վերջնաժամկետ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։