Լրահոս

06.04.2017 09:02


Ոստիկանության 28-ամյա ավագ լեյտենանտը խոշոր եղջերավոր անասուններից խույս տալով՝ վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Ոստիկանության 28-ամյա ավագ լեյտենանտը խոշոր եղջերավոր անասուններից խույս տալով՝ վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Ապրիլի 5-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Բագրատ Վարդանյանը Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին՝ Նորամարգ գյուղի վարչական տարածքում, իր վարած ВАЗ 21013 մակնիշի 01 ՍՏ 065 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը վթարի է ենթարկվել այն ժամանակ, երբ ավտոմեքենայի առջև հայտնվել են խոշոր եղջերավոր անասուններ և, հավանաբար, նրանց չհարվածելու պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Մասիսի բաժնում՝ որպես համայնքային ոստիկան, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը