Լրահոս

06.04.2017 09:35


Հրդեհ է բռնկվել Թաիրով, Լճաշեն, Արևշատ և Մրգաշատ գյուղերում

Հրդեհ է բռնկվել Թաիրով, Լճաշեն, Արևշատ և Մրգաշատ գյուղերում

Ապրիլի 5-ին, ժամը 15:18-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թաիրով գյուղի Հ.Պարոնյան փողոցի թիվ 35 հողակտորի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել ժամը 16:03-ին, մարվել՝ 16:41-ին: Հողատարածքում այրվել է վառելափայտ՝ 3 խմ, մասամբ՝ պլաստմասե խողովակ (20 հատ) և պլաստմասե տակնոց (20 հատ) և մոտակայքում եղեգնուտ (մոտ 1500 քմ):

***

Ապրիլի 5-ին, ժամը 17։24-ին ահազանգ է ստացվել որ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 18։10-ին, մարվել 18:26-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ), տանիքում կուտակված անասնակեր (մոտ 200 կգ) և բակում պահեստավորված անասնակեր (մոտ 50 հակ)։

***

Ապրիլի 5-ին, ժամը 16:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևշատ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:08-ին, մարվել՝ 19:23-ին: Այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառույցատարերը՝ 15 քմ և մոտ 100 հակ անասնակեր:

***

Ապրիլի 5-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի տներից մեկի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:15-ին: Այրվել է տան հարակից խորդանոցի փայտյա առաստաղը և կենցաղային իրեր (մոտ 16 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը