Լրահոս

04.12.2010 11:46


«Wikileaks»-ը հայտնվել է Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում

Երեկ «Wikileaks» կայքը հայտնվել է Գերմանիայի (wikileaks.de), Հոլանդիայի (wikileaks.nl) և Ֆինլանդիայի (wikileaks.fi) դոմենային գոտիներում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Շվեյցարիայի (wikileaks.ch) դոմենային գոտում գրանցվելու մասին։ Շվեյցարական «Wikileaks» կայքի IP-հասցեն պատկանում է Շվեյցարիայի «Ավազակների» կուսակցությանը։ Կուսակցության ներկայացուցիչ Դանիել Սիմոնեն իր բլոգում գրել է, որ ինքն աջակցում է «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին։

Հիշեցնենք, որ իր այցելուների համար կայքը «wikileaks.org» սովորական հասցեով ուրբաթ օրը դարձավ անհասանելի։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե այն փակվել է, որովհետև ամերիկյան հոստեր-ընկերությունը և DNS-գրանցումը մերժել էին ծառայություններ մատուցել նախագծին։

Այս խորագրի վերջին նյութերը