Լրահոս

05.04.2017 15:30


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 4-ին՝ ժամը 13.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 4-ին՝ ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 4-ին՝ ժամը 16.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 14 հասցեի շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը