Լրահոս

05.04.2017 14:16


Կապան-Քաջարան ճանապարհին «Volkswagen Golf»–ը բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին

Կապան-Քաջարան ճանապարհին «Volkswagen Golf»–ը բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին

Ապրիլի 5-ին, ժամը 12:29-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Wolksvagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 34 TV 145 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին. տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը