Լրահոս

11.12.2010 10:12


Ծեծկռտուք և կրակոցներ Չարենցի փողոցում

Ծեծկռտուք և կրակոցներ Չարենցի փողոցում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1991 թ. ծնված Վահագն Գ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19.00-ին, ոմն Էրիկ իր ընկերների հետ Չարենցի փողոցում վիճաբանել է իր և իր ընկերներ Աշոտ Մ.-ի, Գաբրիել Մ.-ի և Գուժի հետ, որի ընթացքում կրակոցներ են արձակվել և ինքը ոտքի մասում վնասվածք է ստացել:

Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 7 պարկուճ, 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ և 7 կոտորակ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 6 շենքի բակում ծագած վիճաբանության ընթացքում Վահագն Գ.-ն բռունցքով հարվածել է Էռնեստ Թ.-ի դեմքին, իսկ Գուժ Ա.-ն իր մոտ եղած կաստետով հարվածել է  նրա գլխին:

Նույն օրը, ժամը 19.00-ին, Վահագն Գ.-ն, Գուժ Ա.-ն, Գաբրիել Մ.-ն և Աշոտ Մ.-ն Չարենցի փողոցի թիվ 8 շենքի մոտ վիճաբանել են Էռնեստ Թ.-ի և նրա եղբայրներ Գեորգի Թ.-ի, Ալեքսան Թ.-ի, Կարեն Ա.-ի, Էդգար Շ.-ի  հետ, որի ընթացքում Գուժ Ա.-ն իր մոտ եղած «Վալտեր CP 99 compact» պնևմատիկ ատրճանակից կրակել է Գեորգի Թ.-ի գլխին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ Էդգար Շ.-ն առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակից կրակոցներ է արձակել Աշոտ Մ.-ի «Պորշե-Կայեն» մակնիշի ավտոմեքենայի   ուղղությամբ, ինչի  հետևանքով Վահագն Գ.-ն  ոտքի, իսկ Գուժ Ա.-ն աջ ձեռքի մասում ստացել են հրազենային վնասվածքներ:

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, Էդգար Շ.-ն ոստիկանություն է ներկայացրել «Մակարով» ատրճանակը, իսկ Գուժ Ա.-ի եղբայր Գագիկ Ա.-ն՝ «Վալտեր» տիպի պնեվմատիկ ատրճանակը:

Աշոտ Մ.-ն, Կարեն Ա.-ն, Էռնեստ, Գեորգի և Ալեքսան Թ.-երը բերման են ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը