Լրահոս

14.01.2010 13:48

ՆԺԿ նախագահը Ս. Լավրովի այցը կապում է ԼՂՀ հարցում ՀՀ–ի վրա ճնշումներ գործադրելու հետ

ՆԺԿ նախագահը Ս. Լավրովի այցը կապում է ԼՂՀ հարցում ՀՀ–ի վրա ճնշումներ գործադրելու հետ

«7օր»-ի հարցին ի պատասխան՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Ուրբաթ» ակումբում ասել է, որ 2010թ. Հայաստանին պարտադրելու են հանձնել ԼՂ-ի 5 շրջանները, և հենց դրա հետ է Ա. Կարապետյանը կապում Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։

-Դա կփորձեն անել Ռուսաստանի ճանապարհով։ Իմ անձնական կարծիքն է, որ հիմա եթե դա էլ չստացվի, ապա նորից Ամերիկան կմտնի խաղի մեջ և կփորձի թուրքերին համոզել, որ առա՛նց Լեռնային Ղարաբաղի վավերացնեն այդ փաստաթուղթը, որն իմ կարծիքով թուրքերը չեն անի,- ասել է ՆԺԿ նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանություններն այնպիսի փակուղու մեջ են, որ դրանից խուսափել չեն կարողանալու։

-Կա՛մ պետք է համաձայնեն, կա՛մ պատերազմական գործողությունների վտանգի առաջ կանգնեն։

Իսկ եթե իշխանությունները համաձայնեն այդ զիջումներին, ապա Ա. Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանում իշխանությունը կփոխվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։