Լրահոս

04.04.2017 19:55


Խարդախություններ՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով

Խարդախություններ՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով

Ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմնունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Առուշան Մ.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:


***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Բաբայան փողոցից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Գագիկ Հ.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին՝ ժամը 12.50-ին, իրենց տան մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Ե.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Այս խորագրի վերջին նյութերը